Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Թուրքիայում է, նրան ուղեկցում է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը:
Անկարայի «Էսենբողա» միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սերդար Քըլըչը:
Վարչապետ Փաշինյանը ներկա է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը: