Հետևեք մեզ։

ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել Հորդանանի գահաժառանգի հարսանիքին (լուսանկարներ)

12:35, 04 հունիս 2023
ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել Հորդանանի գահաժառանգի հարսանիքին (լուսանկարներ)

Երեկ Hayastan.news-ը տեղեկացրել էր, որ Հորդանանում տեղի է ունեցել գահաժառանգ Հուսեյն բեն Աբդուլլահի և Ռաջվա ալ-Սայիֆի հարսանիքը։ Այս մասին հայտնում է արաբական լրատվամիջոցները։

Hayastan.news-ը տարածվող տեսանյութերում նկատել է,որ հարսանյաց արարողությանը մասնակցել է նաև ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը։ Հարսանիքին ներկա են նաև Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամներն՝ արքայազն Ուիլիամն ու Քեյթ Միդլթոնը։

Հորդանանի թագավոր Աբդալլահ II-ի ավագ որդին՝ 28-ամյա արքայազն Ալ Հուսեյնը, հունիսի 1-ին ամուսնացել է սաուդցի գործարարի դստեր հետ։  

Տոնակատարությունը տեղի է ունեցել Ամմանի Զահրան պալատում, որտեղ Հորդանանի թագավորական ընտանիքի անդամների և 140 հյուրերի ներկայությամբ։