Անիմաստ է դառնում զարմանալ անօրինական բաների վրա։ Ոչ արդարություն, ոչ արդարադատություն Հայաստանում չկա։
Այս մասին այսօր՝ դատարանի դիմաց, լրագրողների հետ զրույցում ասաց զինծառայող Հայկազ Մկրտչյանի մայրը՝ Աննա Մկրտչյանը։ Հարցին, թե Փաշինյանն ասում է Աշոտ Փաշինյանն էլ է հերոս, Աննա Մկրտչյանը հարցրեց․ «Ինչ առումով է հերոս, որ իրեն դուրս բերելու համար հազարավոր տղաների գլուխ կերա՞ն։ Դե եթե հերոս էր, ինչի՞ իրեն մեքենայից դուրս գցեց, էդ է՞լ էր հերոսություն համարվում։ Ուղղակի սա այն դեպքն է, որ պետք է ասել՝ ոչ մի մեկնաբանություն չունեմ»։
ինչ վերաբերում է խոսակցություններին՝ Գայանե Մարտիրոսյանի հետ պայմանավորվածությունների մասին, տիկին Մկրտչյանն ասաց․ «Չկա ոչ մի պայմանավորվածություն։ Այս ամենը մի քանի թիրախ է ունեցել ու ունի, դա և՛ հասարակությանը վախի մթնոլորտում պահելն է, դա և՛ կարևոր թեմաներից շեղումն է»։
Հիշեցնենք, որ Գայանե Մարտիրոսյան ընդունել է իրեն ներկայացված մեղադրանքը, հրաժարվել է երկրորդ պաշտպանական խմբից։