Հետևեք մեզ։

Հաղորդակցության ուղիները Հայաստանի տարածքում ՌԴ սահմանապահների կողմից հսկելու պայմանավորվածություն ձեռք չի բերվել․ փոխվարչապետի գրասենյակն՝ ի պատասխան Ադրբեջանի

23:19, 10 հունիս 2023
Հաղորդակցության ուղիները Հայաստանի տարածքում ՌԴ սահմանապահների կողմից հսկելու պայմանավորվածություն ձեռք չի բերվել․ փոխվարչապետի գրասենյակն՝ ի պատասխան Ադրբեջանի

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակն անդրադարձել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի այն հայտարարությանը, թե իբրև Նախիջևան տանող հաղորդակցության ուղիները Հայաստանի տարածքում հսկելու են Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահները։

«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից պատասխանել են․

«Եռակողմ աշխատանքային խմբի քննարկումների, այդ թվում՝ վերջին հանդիպման ընթացքում,  նման պայմանավորվածություն ձեռք չի բերվել: Հայաստանի դիրքորոշումը եղել է եւ շարունակում է մնալ այն, որ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով նախատեսված ճանապարհները պիտի գործեն կողմերի ինքնիշխանության եւ իրավազորության ներքո, փոխադարձության սկզբունքով»։