Իմ ենթադրությունն այն է, որ իրենք այս օրերին հյուր ունեին, Թուրքիայի նախագահը այսօր արդեն կամ վաղը ( Էրդողանը երեկ երեկոյան ժամանել է Բաքու-խմբ.) պատրաստվում է այցելել Բաքու, իմ կարծիքով, ուղղակի այդ օրերին իրենց արտգործնախարարը չէր կարող բացակայել երկրից: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը՝ պատասխանելով հարցին, թե ըստ իրեն՝ ինչու հետաձգվեց Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը:
Հարցին՝ գուցե ինչ-որ բա՞ն ունի Ադրբեջանը համաձայնեցնելու՝ Եղոյանը պատասխանեց. «Հեռախոսով էլ կարելի է համաձայնեցնել, 21-րդ դարում ենք ապրում»:
Նշենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ գործընթացի քննարկումների հաջորդ փուլն արտաքին գործերի նախարարների մակարդակով նախատեսվում էր անցկացնել հունիսին Վաշինգտոնում: Քննարկումները պետք է մեկնարկեին հունիսի 12-ին, սակայն ադրբեջանական կողմի խնդրանքով հանդիպումը հետաձգվել է: