Հետևեք մեզ։

ՌԴ ԱՀԾ-ն երբեք մերկապարանոց հաղորդագրություններ չի տարածում. Պեսկովը՝ ՀՀ-ի՝ Ուկրաինայից հացահատիկ գնելու տեղեկատվության մասին

13:49, 12 նոյեմբեր 2025
ՌԴ ԱՀԾ-ն երբեք մերկապարանոց հաղորդագրություններ չի տարածում. Պեսկովը՝ ՀՀ-ի՝ Ուկրաինայից հացահատիկ գնելու տեղեկատվության մասին

Արտաքին հետախուզական ծառայության հաղորդագրությունները երբեք անհիմն չեն լինում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը` անդրադառնալով ԱՀԾ տեղեկատվությանը, թե Հայաստանը պատրաստվում է հրաժարվել ռուսական հացահատիկից՝ հօգուտ ուկրաինականի։

«Ինչ վերաբերում է ԱՀԾ- հաղորդագրություններին, դրանք երբեք անհիմն չեն», - ասել է Պեսկովը։

Կրեմլը հույս ունի շարունակել երկկողմ համագործակցությունը Հայաստանի հետ, լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը։

«Մենք երկկողմ համագործակցության օրակարգում շատ հարցեր ունենք։ Հուսով ենք, որ այս համագործակցությունը կշարունակվի», - ասել է Պեսկովը։

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանն էր անդրադարձել այս հայտարարությանը՝ այն որակելով բացարձակ անհեթեթություն։ 

Վերլուծական