Հետևեք մեզ։

Քանի ես զբաղեցնում եմ այս պաշտոնը, ես որևէ հարցազրույց չեմ պատրաստվում տալ․ Կարեն Անդրեասյան (տեսանյութ)

15:41, 19 հունիս 2023

Այսօր Բարձրագույն դատական խորհրդում քննվում էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը, որի ընթացքում, ըստ դատավորի՝ բազմաթիվ խախտումներ են արձանագրվել։

 

Դատարանի բակում լրագրողները նկատեցին թիկնապահների ուղեկցությամբ ընդմիջման մեկնող Կարեն Անդրեասյանին, ում լրագրողները փորձեցին հարցեր տալ վարույթի, ԲԴԽ գործունեության մասին։

Բայց նախ Անդրեասյանի թիկնապահնը սկսեցին հրել լրագրողներին ու թույլ չտալ, որ մոտենանք իրենց պահպանյալին և հարց տանք։ Անդրեասյանը թեև դիտողություն արեց իր թիկնապահներին, որ լրագրողներին հանգիստ թողնեն, բայց մեր հարցերին պատասխանել հրաժարվեց և մեղաքդրեցին լրագրողներին իր ազատ տեղաշարժը խոչընդոտելու մեջ։

Լսելով մեր հարցերը, որոնք հիմնված էին իրեն ուղղված քննադատությունների և իր հասցեին հնչած գնահատականների վրա, Կարեն Անդրեասյանը որոշեց լրագրողներին մեղադրել նաև սուտ մատնության, զրպարտության և էլի այլ «մեղքերի» մեջ։  Դիտարկմանը, թե փակ է աշխատում և հարցազրույց չի տալիս, նա ասաց․ «Դա իմ իրավունքն է, և ես պատրաստվում եմ դեռ երկար հանդիպում չունենալ լրատվամիջոցների հետ: Ես որևէ հարցազրույց չեմ տվել պաշտոնավարումից ի վեր և չեմ պատրաստվում տալ, քանի ես զբաղեցնում եմ այս պաշտոնը, եթե այլ իրավիճակ չփոխվի»։

Hayastan.news-ի հարցին՝ Նիկոլ Փաշինյա՞նն է ասել, որ հարցազրույց չտա, Անդրեասյանն ասաց․ «Ես որևէ մեկով չեմ ուղղորդվում»։

Մանրամասն՝ տեսանյութում.

 

 

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ