«Վագներ» մասնավոր ռազմականացված խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինը հայտարարել է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարար Շոյգուն «փախել է Ռոստովից»։
Տելեգրամյան իր ալիքում Պրիգոժինը գրել է․ «Նախարար Շոյգուն վախկոտի պես փախել է Ռոստովից. տեղի ժամանակով ժամը 21:00-ին նա փախել է, որպեսզի չբացատրի, թե ինչո՞ւ է ուղղաթիռներ բարձրացնում օդ, ինչո՞ւ է հրթիռային հարվածներ հասցնում։ Այդ արարածին կկանգնեցնեն», - գրել է Եվգենի Պրիգոժինը: ᅠ
Բացի այդ, Պրիգոժինը հայտարարել է, որ իրենք հանրության աջակցությունն են ստանում։ Նա նաև թվեր է հրապարակում մոսկովյան դիրահերձարանում պահվող դիերի մասին։
Ռուսական առաջատար լրատվամիջոցները չեն հայտնում Շոյգուի՝ Ռոստով այցի մասին։
Իր հերթին, ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը շարունակում են մարտական առաջադրանքները Ուկրաինայի զինված ուժերի հետ շփման գծում՝ հատուկ ռազմական գործողության տարածքում։
Հիշեցնենք, որ ռուսական «Վագներ» խմբավորման ղեկավարը հայտարարել է, թե ՌԴ ՊՆ-ն հարվածել է իրենց․ Պուտինը տեղյակ է, ՊՆ-ն հերքում է, ԱԴԾ-ն գործ է հարուցել։