Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը հանդես է եկել հայտարարությամբ և կոչով դիմել է «Վագներ» մասնավոր ռազմականացված խմբավորման անդամներին․
«Ռուսաստանի զինված ուժերը շարունակում են մարտական առաջադրանքներ իրականացնել Ուկրաինայի զինված ուժերի հետ շփման գծում՝ հատուկ գործողության գոտում։
Գերատեսչությունում նշել են, որ Պրիգոժինի անունից սոցցանցերում տեղեկատվությունը՝ ՌԴ ՊՆ-ի կողմից «Վագներ»-ին ենթադրյալ հարվածներ հասցնելու մասին, չի համապատասխանում իրականությանը և սադրանք է:
Պրիգոժինի կողմից ապստամբության կոչի փաստով գործը հարուցվել է իրավիճակի լրջության և Ռուսաստանի Դաշնությունում առճակատման սրման սպառնալիքի պատճառով։
«Վագների» մարտիկներին կոչ ենք անում չկատարել Պրիգոժինի հանցավոր հրամանները և միջոցներ ձեռնարկել՝ նրան կալանավորելու համար։ Պրիգոժինի հայտարարություններն ու գործողությունները Ռուսաստանի Դաշնությունում զինված քաղաքացիական հակամարտություն սկսելու և ռուս զինվորականներին «մեջքից հարվածելու» կոչեր են։
Հիշեցնենք, որ ռուսական «Վագներ» խմբավորման ղեկավարը հայտարարել է, թե ՌԴ ՊՆ-ն հարվածել է իրենց․ Պուտինը տեղյակ է, ՊՆ-ն հերքում է, ԱԴԾ-ն գործ է հարուցել։
Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին այստեղ