Հետևեք մեզ։

Մոսկվայում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները, պետական կառույցներն ուժեղացված պաշտպանության տակ են վերցվել

02:02, 24 հունիս 2023
Մոսկվայում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները, պետական կառույցներն ուժեղացված պաշտպանության տակ են վերցվել

Մոսկվայում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները, ուժեղացված պաշտպանության տակ են վերցվել բոլոր կարևորագույն օբյեկտները, պետական ​​մարմինները և տրանսպորտային ենթակառուցվածքային օբյեկտները։

 

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը հղում անելով իրավապահ մարմիններից։

 

Հիշեցնենք, որ ռուսական «Վագներ» խմբավորման ղեկավարը հայտարարել է, թե ՌԴ ՊՆ-ն հարվածել է իրենց․ Պուտինը տեղյակ է, ՊՆ-ն հերքում է, ԱԴԾ-ն գործ է հարուցել։

 

Պրիգոժինի Telegram ալիքում հրապարակվել են նրա հայտարարությունների մի քանի ձայնագրություններ։ Մասնավորապես, նա պնդել է, որ իբր հարձակման են ենթարկվել իր ստորաբաժանումները՝ դրանում մեղադրելով երկրի ռազմական ղեկավարությանը։

 

Պաշտպանության նախարարությունը կեղծ տեղեկություն է որակել դրանք։

 

 Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին այստեղ