Հետևեք մեզ։

Պրիգոժինը կլուծի բոլոր հարցերը Շոյգուի և Գերասիմովի հետ․ «Վագները» հանդես է եկել հայտարարությամբ

03:17, 24 հունիս 2023
Պրիգոժինը կլուծի բոլոր հարցերը Շոյգուի և Գերասիմովի հետ․  «Վագները» հանդես է եկել հայտարարությամբ

Ռուսական «Վագներ» մասնավոր ռազմականացված խմբավորման ղեկավարը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է․

 

««Վագներ»-ին ոչնչացնելու Շոյգուի այսօրվա փորձը կրկին ավարտվել է անհաջողությամբ. բազմաթիվ փորձեր են եղել.

 

.ՌԴ օդատիեզերական ուժերի ավիահարվածը Պալմիրայի շրջանում երաժիշտների դիրքերին, որտեղ զոհվել է 3 մարտիկ, իսկ Ռուսաստանի հերոս Անդրեյ Բոգատովը կորցրել է ձեռքը.

 

.ողբերգական իրադարձություններ Խշամում, երբ Շոյգուի հրամանով «Վագները» ենթարկվեց ամերիկյան օդանավերի հարձակմանը.

 

.Բախմուտի մսաղացի արանքում արհեստականորեն ստեղծված իրավիճակը.

 

.«Վագներ»-ի թիկունքի հատվածների ականապատում:

 

.սպառնալիքներ ՌԴ ՊՆ-ի հետ պարտադիր պայմանագիր կնքելու համար։

 

Իսկ հիմա, այսօր, հրթիռների և ինքնաթիռների բացահայտ հարված։ 

 

Ուստի Պրիգոժինի՝ արդարությունը վերականգնելու ցանկությունը, որը հատկապես կարևոր է ռուս ժողովրդի համար, շատ հեշտ է հասկանալ։

 

Իսկ ռազմական հեղաշրջման մասին բոլոր հայտարարություններն աբսուրդ են։ Ինչո՞ւ է պետք դա Պրիգոժինին, ով ամբողջ սրտով աջակցում է «Վագներ»-ին և այդքան գումար է ծախսում անձնական միջոցներից դրա վրա:  Նա կլուծի բոլոր հարցերը Շոյգուի և Գերասիմովի հետ և իր մարտիկների հետ կվերադառնա ռազմաճակատ, որպեսզի ավարտի այն, ինչ սկսել են և ձախողել մյուսները:

 

«Վագները» ստեղծված իրավիճակում, միակն է, որ կարող է Ռուսաստան վերադարձնել ոչ միայն արդարության, այլև ազգային հպարտության զգացումը»։

 

Հիշեցնենք, որ «Վագներ» խմբավորման ղեկավարՊրիգոժինը հայտարարել է, թե ՌԴ ՊՆ-ն հարվածել է իրենց և պատասխան գործողություն են իրականացնելու։ Ռուսաստանի ՊՆ-ն հերքել է նրանց հարվածելու մասին լուրերը։

Այս պահին ՌԴ մի շարք քաղաքներում, այդ թվում մայրաքաղաքում, փողոցները լի են զինտեխնիկաներով։

 

 Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին այստեղ