ԱՄՆ իշխանություններն ուշադիր հետևում են Ռուսաստանում տիրող իրավիճակին ռուսական «Վագներ» մասնավոր ռազմականացված խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինի հայտարարություններից հետո։
Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով վարչակազմի անանուն պաշտոնյաներին։
Հիշեցնենք, որ «Վագներ» խմբավորման ղեկավար Պրիգոժինը հայտարարել է, թե ՌԴ ՊՆ-ն հարվածել է իրենց և պատասխան գործողություն են իրականացնելու։
Ռուսաստանի ՊՆ-ն հերքել է նրանց հարվածելու մասին լուրերը։
Մոսկվայում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները, ուժեղացված պաշտպանության տակ են վերցվել բոլոր կարևորագույն օբյեկտները, պետական մարմինները և տրանսպորտային ենթակառուցվածքային օբյեկտները։
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը հղում անելով իրավապահ մարմիններին։