Հետևեք մեզ։

Պուտինը չարաչար սխալվում է․ Պրիգոժինի պատասխանը ՌԴ նախագահին

13:41, 24 հունիս 2023
Պուտինը չարաչար սխալվում է․ Պրիգոժինի պատասխանը ՌԴ նախագահին
Հայրենիքի դավաճանության մասին նախագահի հայտարարությանն ի պատասխան ասեմ, որ նա չարաչար սխալվում է:
Այս մասին ի պատասխան Պուտինի ուղերձի ասել է  ռուսական «Վագներ» խմբավորման ղեկավար Պրիգոժինը։
 
«Մենք պատրիոտներ ենք, մենք կռվել և կռվելու ենք, մենք չեն ուզում, որ երկիրը շարունակի ապրել բյուրոկրատիայի, կոռուպցիայի ու խաբեության մեջ։ 

Մենք պատրիոտներ ենք։ Իսկ նրանք ովքեր այսօր մեր դեմ են, դրանք նրանք են, ովքեր հավաքվել են սրիկաների շուրջ»,-տելեգրամյան իր ալիքի միջոցով հայտնել է Պրիգոժինը։
 
Հիշեցնենք, որ Պուտինն իր ուղերձում ասել էր, որ Պրիգոժինի քայլը թիկունքից հարված է Ռուսաստանին, և խոստացել է որպես ՌԴ քաղաքացի, որպես նախագահ պաշտպանել երկիրը։
 
Նշենք, որ Պրիգոժինը ՌԴ ՊՆ-ին մեղադրում է իրենց ճամբարներին հարվածելու մեջ, ՊՆ-ն դա հերքել է։
 

Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին այստեղ