Հետևեք մեզ։

Պրիգոժինը պարզաբանել է, թե ինչու է զորքերի տեղաշարժը դադարեցնելու մասին որոշում կայացրել (ձայնագրություն)

21:46, 24 հունիս 2023
Պրիգոժինը պարզաբանել է, թե ինչու է զորքերի տեղաշարժը դադարեցնելու մասին որոշում կայացրել (ձայնագրություն)

«Վագներ» խմբավորման ղեկավար Պրիգոժինն ընդունել է Լուկաշենկոյի առաջարկը՝ դադարեցնել զորքի տեղաշարժը Ռուսաստանի տարածքում։

Պրիգոժինը պարզաբանել է, թե ինչու է նման որոշում կայացրել․ «Մենք դուրս ենք եկել հունիսի 23-ին, մեկ օրում անցել ենք 200 կմ, այդ ընթացքում մեր զինվորները մեկ գրամ արյուն չեն թափել։ Հիմա եկել էր պահը, երբ կարող էր արյուն թափվել, դրա համար հասկանալով ողջ պատասխանատվությունը, որ կողմերից մեկից կարող էր ռուսի արյուն թափվել, մենք գնում ենք դեպի հետ՝ մեր ճամբար՝ պայմանավորվածության համաձայն»։

 

Ձայնագրությունն այստեղ