Հետևեք մեզ։

Երախտիքի խոսքեր, ծափահարություն և ողջագուրվել. ինչպես են քաղաքացիները Ռոստովից ճանապարհում «Վագների» զինվորներին (տեսանյութեր)

23:48, 24 հունիս 2023
Երախտիքի խոսքեր, ծափահարություն և ողջագուրվել. ինչպես են քաղաքացիները Ռոստովից ճանապարհում «Վագների» զինվորներին (տեսանյութեր)

«Վագների» ուժերը լքում են Հարավային ռազմական օկրուգի շտաբի տարածքը, բեռնված տեխնիկայով և հեռանում Ռոստովից։

Զինված խմբավորման ղեկավար Պրիգոժինը ևլրատվամիջոցները տեսանյութեր են հրապարակել, թե ինչպես են քաղաքացիները ողջագուրվում, երախտիքի խոսքեր ասում խմբավորման զինվորներին և ինչպես են նրանց ճանապարհում Ռոստովից։

 

Հիշեցնենք, որ ՌԴ ՊՆ-ն բոլոր կամավորական ջոկատներին պարտադրել է մինչև հուլիսի մեկը պայմանագիր կնքել գերատեսչության հետ, ինչին Պրիգոժինը դեմ է։ Նա երեկ հայտնել էր, որ Շոյգու հրամանով իրենց թիկունքին հարվածներ է հասցվել և հայտարարել էր այդ քայլի պատասխանը ստանալու մասին։ Նրա զորքը Ռոստովում էր, Մոսկվայում իրավապահներն ուժեղացված ծառայություն էին իրականացնում, իսկ զինված խմբավորումը հասել էր Լիպեցկ։ 

Լուկաշենկոյի մի քանի ժամ տևած բանակցությունից հետո Պրիգոժինն ընդունել էր նրա առաջարկն ու դադարեցրել տեղաշարժը ՌԴ տարածքում։ Նա այդ որոշումը պարզաբանելով ասել էր, որ դեմ է արյուն թափելուն։

 

Տեսանյութերն` այստեղ