Իոսիֆ Պրիգոժինը ցանկանում է փոխել իր ազգանունը «Վագների» ռազմական գործողություններից հետո, որովհետև շատերը նրան շփոթել էին զինված խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինի հետ։
Պրոդյուսեր Պրիգոժինը բացատրել է իր որոշումը.
«Իմ հեռախոսում գրանցած 9 հազար հեռախոսահամար կա։ Պատկերացնու՞մ եք, թե քանի մեմ եմ ստացել։ — ասել է Պրիգոժինը KP.RU կայքին։
Նա պատմել է, որ բարեբախտաբար, ինքը սպառնալիքներ չի ստացել, միայն կատակներ է ստացել։
«Ես ժամանցի ոլորտի մարդ եմ և լավ հասկանում եմ, որ նման մեմերը մեղմում են ընդհանուր էմոցիոնալ վիճակը, ինչ-որ կերպ լիցքաթափում լրատվական ֆոնը։
Ընդհանրապես, ես սիրում եմ իմ ազգանունը, չեմ ուզում բաժանվել դրանից: Այսպիսով, ես կարող եմ դառնալ, օրինակ, Պերֆիլով-Պրիգոժին (առաջին մասը Վալերիայի ազգանունն է): Միգուցե սա ինձ մի քիչ օգնի...»