Ռուս օգտատերերը շփոթել են պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինին ռուսական «Վագներ» մասնավոր ռազմականացված խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինի հետ։
Հայտնի պրոդյուսերի ինստագրամյան էջում օգտատերերեը նրան հարցնում են, թե ինչու է զորք ուղարկում դեպի Մոսկվա, տեղեկանցնում են, որ պրոդյուսերին մինչև 20 տարվա ազատազրկում է սպառնում, մեկնաբանում են նաև, որպեսզի հանգսիտ թողնի Ռոստովը։ Ոմանք իրենց աջակցությունն են հայտնում․ «Զգույշ, Պրիգոժին, ոչ մի զիջում, մինչև վերջ։ Ազգը քեզ հետ է», ոմանք հիասթափված են՝ «քեզնից չէի սպասում»։