Հետևեք մեզ։

Անդրեասյանն անգամ դատարանում որևէ կողմ չի եղել, հրամանով ու պատմուճանով դատավոր չեն դառնում․ Դավիթ Հարությունյան

11:59, 03 հուլիս 2023
Անդրեասյանն անգամ դատարանում որևէ կողմ չի եղել, հրամանով ու պատմուճանով դատավոր չեն դառնում․ Դավիթ Հարությունյան

Առաջին օրվանից ասել եմ, որ Կարեն Անդրեասյանից այլ ակնկալիք, օբյեկտիվ ակնկալիք հնարավոր չէր։ Օբյեկտիվ ակնկալիքները կիրացվեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, այլ հարթակներում, որևէ անսպասելի բան չկար։


Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Հարությունյանը՝ ում լիազորությունները Կարեն Անդրեասյանը դադարեցրեց Գրիգոր Մինասյանի միջնորդությամբ։

Հարցին, թե գործի վերաքննության համար միջնորդություն էր ներկայարցել, փաստորեն անտեսվե՞ց, Դավիթ Հարությունյանն ասաց․ «Ես չէի էլ հավատում, իրենք առհասարակ որևէ միջնորդության չեն անդրադարձել։ Նույնիսկ, դատարանի որոշման հրապարակումը, որը ենթադրվում էր, որ լինելու է դատական նիստերի դռնբաց դահլիճում, բայց փաստացի էլի փակ դռների հետևում էր, փորձի ընդհանրապես բացակայությունը արդարացնել հնարավոր չէ, այսքան մարդու օգտագործել, դատական նիստում դեպարտամենտի աշխատակիցներին նստեցնել, իմիտացիա անել, թե դահլիճը զբաղված է»։

Հարցին, թե ինչի/ց է վախենում Կարեն Ադրեասյանը, Դավիթ Հարությունյանն ասաց, որ այդ մարդը երբեք նույնիսկ կողմ չի եղել դատարանում, էլ ո՞ւր մնաց դատավոր․«Հրամանով ու պատմուճանով դատավոր չեն դառնում»։

Հարցին, թե ստացվու՞մ է, որ անգամ դատավոր անդամներն են կողմ քվեարկել, Դավիթ Հարությունյանն ասաց․ «Այդպես հրապարակեց, եթե երկու հոգի քվեարկած չլինեին, խախտման մասին խոսք չէր կարող լինել, ըստ հրապարակման՝ բոլորը կողմ են եղել, ամեն մարդ ինքն է ընտրում իր ճակատագիրը, կերտում իր ապագան»։