Հետևեք մեզ։

Դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները դադարեցվեցին (տեսանյութ)

11:32, 03 հուլիս 2023
Դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները դադարեցվեցին (տեսանյութ)

Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանին կարգապահական գործի վերաբերյալ որոշումը: 

ԲԴԽ-ն բավարարեց Արդարադատության նախարարության միջնորդությունը և դադարեցրեց դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները։

Դավիթ Հարությունյանն իր հերթին գործի քննությունը վերսկսելու միջնորդություն էր ներկայացրել Բարձրագույն Դատական Խորհրդին, որի պատճեներն ուղարկել է գործի քննությանը մասնակցող բոլոր անդամներին՝ բացի Կարեն Անդրեասյանից: Գործի դատական նիստերի արձանագրությունն ու նյութերը վերանայելուց,  ուսումնասիրելուց հետո, ըստ դատավորի,  ի հայտ են եկել նոր հանգամանքներ:

 


 

Վերլուծական