Հետևեք մեզ։

Կոչ ենք անում Վրաստանի իշխանություններին պատասխանատվության ենթարկել մեղավորներին․ ՄԱԿ-ի ներկայացուցիչը՝ Թբիլիսիում ԼԳԲՏՔ+ անձանց փառատոնը ձախողելու մասին

22:38, 08 հուլիս 2023
Կոչ ենք անում Վրաստանի իշխանություններին պատասխանատվության ենթարկել մեղավորներին․ ՄԱԿ-ի ներկայացուցիչը՝ Թբիլիսիում ԼԳԲՏՔ+ անձանց փառատոնը ձախողելու մասին

Միավորված ազգերի կազմակերպությունը դատապարտում է բռնություններն ու հարձակումները այսօրվա «Թբիլիսյան հպարտություն» միջոցառմանը, սոցցանցում գրում է Վրաստանում ՄԱԿ-ի ներկայացուցիչը։

«Մենք կոչ ենք անում վրացական իշխանություններին դատապարտել այս անհանգստացնող միջադեպը, պատասխանատվության ենթարկել մեղավորներին և վճռական քայլեր ձեռնարկել՝ բարելավելու բոլորի, այդ թվում՝ ԼԳԲՏՔ+ անձանց խաղաղ հավաքների և արտահայտվելու իրավունքի պաշտպանությունը»,- գրել է Վրաստանում ՄԱԿ-ի ներկայացուցիչը։

 

Հիշեցնենք, որ Թբիլիսիում «Թբիլիսի Փրայդ»-ը նախաձեռնել էր ԼԳԲՏՔ+ անձանց «Հպարտության փառատոնը», որը ձախողվել է։

Hayastan.news-ը տեղի լրատվամիջոցներից տեղեկանում է, որ նախքան փառատոնի մեկնարկը «Լիսի Վոնդերլենդ»-ի հարող տարածքը, որտեղ հայտարարվել էր «Հպարտության փառատոնը», զբաղեցրել են ակցիայի մասնակիցները, ովքեր դեմ են եղել միջոցառման անցկացմանը։

Մոտ մեկ ժամ ոստիկաններին հաջողվել է զսպել ցույցի մասնակիցներին, ովքեր փորձել են մտնել ներքին տարածք։ Բախումների առանձին դեպքեր են եղել: Իրավապահները մի քանի հոգու դուրս են բերել տարածքից։

Սակայն ցուցարարներին հաջողվել է ճեղքել իրավապահների պատնեշը և մտնել միջոցառման վայր։

Ի վերջո, փառատոնը չի կայացել։