Հետևեք մեզ։

Պրիգոժինի հետ հանդիպմանը Պուտինը աշխատանքի առաջարկներ է արել «Վագներ»-ի անդամներին

14:50, 10 հուլիս 2023
Պրիգոժինի հետ հանդիպմանը Պուտինը աշխատանքի առաջարկներ է արել «Վագներ»-ի անդամներին

Արդեն իսկ հայտնել ենք, որ Վլադիմիր Պուտինը  հանդիպել է Եվգենի Պրիգոժինի հետ: Լուրը հաստատել է նաև Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 29-ին, տևել է մոտ 3 ժամ, դրան մասնակցել են «Վագներ»-ի հրամանատարները, ընդհանուր առմամբ՝ 35 մարդ։

Պեսկովի խոսքով՝ Պուտինը տվել է տեղի ունեցածի իր գնահատականը և «Վագներ»-ի ներկայացուցիչներին առաջարկել աշխատանքի տեղավորման տարբերակներ։