Հետևեք մեզ։

Բոլորին խնդրում եմ վաղը լինել Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում․ Դավիթ Բաբայան

01:56, 14 հուլիս 2023
Բոլորին խնդրում եմ վաղը լինել Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում․ Դավիթ Բաբայան

Արցախի Հանրապետության ԱԳ նախկին նախարար, Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը գրել է․

«Թանկագի՛ն հայրենակիցներ, բարեկամներ, կուսակիցներ,

Բոլորին խնդրում եմ վաղը, ժամը 09:00 լինել Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում։ Ժողովուրդն ու երկիրը վտանգի տակ են:

Անհրաժեշտ է, որ ամբողջ ժողովուրդը կազմակերպված, պետական մակարդակով պայքարի իր իրավունքների ու ապագայի համար, պայքարի արժանապատվորեն, առանց հիստերիայի, ինչպես պետք է գործի իսկական հայը, արցախցին, հայրենասերը»։

 

Հիշեցնենք, որ Արցախի պետնախարարը հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով դուրս գալ փողոց։