ՀՅԴ-ական Ասլան Ասլանյանը տեսանյութ է հրապարակել, որում պատմում է իր հետ պատահածի մասին. իրեն արգելվել է մուտք գործել Հայաստան:
Նշենք, որ երեկ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտնել էր, որ Հոլանդիայից եկած հային արգելել են մուտք գործել հայրենիք, քանի որ Հոլանդիայում Թուրքիայի ու Ադրբեջանի դեսպանատների դիմաց ակցիաների է մասնակցել:
«Ընտանիքիս, զավակներիս և ընկերներիս հետ որոշեցինք հայրենիքում արձակուրդն անցկացնել: Հայաստան հասնելուն պես ինձ ասվեց, որ իմ մուտքը Հայաստան արգելվել է: Այսինքն ես իրավունք չունեմ այցելել իմ հայրենիք: Մեր հայրենիքի, Արցախի ծանր վիճակի պատճառով անհարմար եմ զգում իմ մուտքի արգելքի մասին խոսելիս, բայց Նիկոլը և իր խունտան Արցախով մտահոգվելու փոխարեն եզ արգելում են այցելել հայրենիք: Նիկո՛լ, դու պատասխան պիտի տաս, ես և իմ ընկերները քեզ երբեք հանգիստ չենք տալու»,- ասաց Ասլանյանը: