Մենք չենք կարող աչք փակել այն իրավիճակի վրա, որում գտնվում են Լեռնային Ղարաբաղի հայերը։ Այսպես գրել է իր թվիթերյա էջում Նիկոլ Փաշինյանը:
«Լեռնային Ղարաբաղ ուղարկված 360 տոննա կենսական նշանակություն ունեցող սննդամթերքը բացառապես հումանիտար նպատակներով է»,- գրել է Փաշինյանը։
Նշենք, որ հումանիտար բեռնատարները Կոռնիձորի սահմանային հատվածում կմնան, մինչև ՌԴ խաղաղապահները արձագանքեն։