Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատակիցները երեկ այցելել են Արցախի քաղաքացի Վագիֆ Խաչատրյանին։
Ադրբեջանական APA-ն հայտնում է, որ տեսակցության մասին լրատվամիջոցին հայտնել է ԿԽՄԿ ներկայացուցիչը։
Ըստ աղբյուրի՝ Վագիֆ Խաչատրյանին «հնարավորություն է տրվել շփվել ընտանիքի հետ»։
Ի դեպ, Ադրբեջանի ԱԳՆ-ն այսօր հայտնել էր, որ Վագիֆ Խաչատրյանին տեղափոխել են բժշկական կենտրոն։
Հիշեցնենք, որ երեկ Կարմիր խաչի մոտից Բաքուն առևանգել է 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին, ձերբակալել և մեղադրանք առաջադրել։