Հետևեք մեզ։

Նախկին դատախազը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Աննա Վարդապետյանի․ ԱԱԾ-ի խուզարկության զարգացումները

12:52, 10 օգոստոս 2023
Նախկին դատախազը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Աննա Վարդապետյանի․ ԱԱԾ-ի խուզարկության զարգացումները

Կոտայքի մարզի դատախազության արդեն նախկին դատախազ  Ապրես Գրիգորյանը Վրաչական դատարան հայց է ներկայացրել ընդդեմ գլխավոր դատախազ Աննա Վրադապետյանի։


Hayastan.news-ը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ Ապրես Գրիգորյանը պահանջում է չեղարկել իրեն աշխատանքից ազատելու վերաբերյալ Աննա Վարդապետյանի հրամանը։ Գործը մակագրվել է դատավոր Լուսինե Բոյաջյանին։


Հիշեցնենք, որ Hayastan.news-ն ավելի վաղ հայտնել էր, որ Կոտայքի և Արմավիրի մարզերի դատախազություններում խուզարկություն էր եղել, և դրա քողի տակ այդ մարզի դատախազության դատախազներ Ապրես Գրիգորյանին և Աշոտ Մարտիրոսյանին ծեծել են, ձեռնաշղթաներ հագցրել, նվաստացրել, գետնին շպրտել քրեական գործերն ու այդ ձևով պատժել ԱԱԾ-ին հայհոյելու համար։ 


Տեղի ունեցածն ու այն, որ դա փաստացի կատարվել էր Աննա Վարդապետյանի գիտությամբ, Պետրոս Պետրոսյանին ու Գևորգ Բաղդասարյանին դուր չէր եկել, և համարելով, որ դրանով «փչացրել» են ամբողջ դատախազությունը, նրանք սկսել են հետամուտ լինել, որ կատարվածը պատասխան ստանա և սկզբի համար Պետրոս Պետրոսյանի ենթակա դատախազը գրություն էր ուղարկել Վարդապետյանին ու տեղեկացրել իր հետ տեղի ունեցածի մասին։

 

Սա դուր չէր եկել Աննա Վարդապետյանին և նա նույն օրը Պետրոս Պետրոսյանին ազատել է մարզի դատախազի պաշտոնից, իսկ ծեծված դատախազի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակել ու նրա լիազորությունները դադարեցրել։

 

Հայտնել էինք, որ տեղակալ Գևորգ Բաղդասարյանն ու Կոտայքի դատախազ Պետրոս Պետրոսյանը հրաժեշտի հանդիպման ժամանակ նրանք ասել են իրենց հրաժարականների պատճառը, ասել, որ տեղի ունեցածը անարգանք է դատախազության հանդեպ, և քիչ է, թե Վարդապետյանը դա թույլ է տալիս, նաև փորձում է պատժել ու լռեցնել նրանց, ովքեր դեմ են գնում դրան, հետևաբար իրենք չեն պատրաստվում համակարգում մնալ և աշխատել։


Այնուհետև,Hayastan.newsհայտնել էր, որ իրավաբան Աննա Վարդապետյանը ծեծված դատախազի հաղորդումն ուղարկել է նրան ծեծողներին՝ ԱԱԾ։
Հուլիսի 14-ին, որպես «բարեփոխում», Աննա Վարդապետյանն Ապրես Գրիգորյանին ու Արմավիրի դատախազին ազատել էր աշխատանքից, Գրիգորյանը դատարան դիմել է այդ հարցով։