Կամ ես կարող եմ լինել Բաբկեն Թունյանին լավ բարեկամ, կամ՝ Մոսկովյանի հացենիները ոչնչացնողները. մենք նույն ընկերների ցանկում չենք կարող լինել․ Վիկտոր Մնացականյան (տեսանյութ)
20:59, 10 օգոստոս 2023
Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար, Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած Վիկտոր Մնացականյանը, որն ընտրություններին մասնակցելու է «Հաղթանակ» կուսակցության ցուցակով, հայտարարել է, որ իրենց հաղթելու դեպքում Երևանում հասարակական տրանսպորտը դառնալու է անվճար։ Սա սոցցանցերում քննարկման թեմա է դարձել։ «Իր լավ բարեկամ» Վիկտոր Մնացականյանի այս խոստմանն իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը՝ նշելով․ «Անվճար ոչինչ չի լինում։ Եթե հայտարարվում է, որ այսինչ ծառայությունն անվճար է, դա պարզապես նշանակում է այդ ծառայության համար վճարում են ոչ թե այդ ծառայություններից օգտվողները, այլ բոլորը, իրենց վճարած հարկերով»։
Մինչդեռ, Վիկտոր Մնացականյանը Hayastan.news-ի հետ զրույցում ասաց, որ իր խոստումն իրականցնելն իրատեսական է, և ինքը գիտի՝ որտեղից գտնել այդ գումարները, որոնց հաշվին հասարակական տրանսապորտը Երևանում կարող է դառնալ բոլորի համար անվճար։
«Կամ ես կարող եմ լինել պարոն Բաբկեն Թունյանին բարեկամը, կամ Մոսկովյանի հացենիները ոչնչացնողները, կամ ես եմ նրա լավ բարեկամը, կամ` քաղաքի կենտրոնում շինթույլտվությունը տվողները, մենք նույն ցանկում չենք կարող լինել»,-ասաց Վիկտոր Մնացականյանը։
Վիկտոր Մնացականյանը խոսել է Հայկ Մարությանի առաջադրման, Օպերայի հարակից տարածքի սրճանանները քանդելու և այլ հարցերի մասին։