Հետևեք մեզ։

Արայիկ, Դուք անցաք վերջին կարմիր գիծը․ ուժով աշխարհազորայիններ են մտնում Ազգային ժողով, ասացիք՝ հրաժարական եք տալու, հետո ասել եք՝ ճնշում են․ Դուք դեմ եք, որ մենք համախմբվենք․ Ռուբեն Վարդանյան (տեսանյութ)

23:36, 19 օգոստոս 2023
Վեց ամիս առաջ՝ պաշտոնիցս հրաժարվելու ժամանակ ես ասացի, որ եթե իսկապես Արցախի նախագահը պատրաստ է պայքարելու, պատրաստ է դառնալ առաջնորդ և գլխավոր հրամանատար մեր հայրենակիցների համար՝ Արցախում, Հայաստանում և սփյուռքում, մենք պետք է կանգնենք նրա կողքին, ամեն ինչ անենք, որ ինքը տանի մեզ առաջ, իսկ  եթե ոչ, այսօր Հակոբավանքից ասեմ, որ նա պարտության զգացում ունի իր մեջ։
Այս մասին իր հրապարակած տեսագրությունում ասում է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը․
 
«Ցավոք, Դուք չկարողացաք դառնալ ոչ առաջնորդ, ոչ գլխավոր հրամանատար և դա գալիս է Ձեր պահելաձևից։ Շատ վաղուց մեկ հայտնի մարդ ասել է՝ դուք հասարակության մի մասին կարող եք անվերջ խաբել, բայց ամբողջ հասարակության անվերջ չեք կարող խաբել։ Գիտեք, ես այն մարդկանցից եմ, որ ինչ մարդու թիկունքին եմ ասում, պատրաստ եմ ասել նաև մարդու դեմքին։ 
 
Բառերը Ձեզ համար ոչինչ չեն ներկայացնում, որովհետև Դուք կարծում եք, որ միայն փողով ու պաշտոնով կարող եք ամեն ինչ իշխել, Դուք սխալվում եք։ Արայիկ, Դուք խոսքը դարձրել եք ոչ մի բան։ Շաբաթվա սկզբում ասում եք՝ հրաժարական եք տալու, և Ձեզ պետք չի համոզել, Դուք արդեն որոշումը կայացրել եք։ Ութ հոգի, որ ներկա էր այդ հանդիպմանը, մի մասը չէր հավատում, դա ցավալի է, որ ղեկավարի խոսքը չունի հավատ։ Դուք եք որոշել, Դուք եք մեզ ներկայացրել, Դուք էլ այդ որոշումը փոխել եք, բայց ուրիշներին էլ ասել եք, որ չեք ցանկանում, բայց Ձեզ ճնշում են, որ հրաժարվեք պաշտոնից։ Կարող է Ձեզ սխալ են հասկացել, կարող է՝ ոչ։  Ուշ, թե շուտ բոլորս նստելու ենք մի սեղանի շուրջ և պարզվելու է, որ իրար նկատմամբ ատելությունը, թիրախավորվելը, սուտը տարածվել է ձեր բերանից, որովհետև ամեն անգամ տարբեր մարդկանց տարբեր բաներ եք ասում, Դուք չեք ուզում, որ մենք համախմբվենք։ Դաժան կյանք եք ապրում։
 
Դուք քանդում եք պետական ինստիտուտները, կոտրում եք հույսն ու հավատը, հավատը իրար նկատմամբ, հավատը դեպի ազգային արժեքներ»,-ասում է Ռուբեն Վարդանյանը։
 
Ռուբեն Վարդանյանն ասում է, որ վերջին շաբաթում անցել է Արայիկ Հարությունյանը վերջին կարմիր գիծը ոչ միայն իր նկատմամբ, այլ ազգի։
 
Ռուբեն Վարդանյանը խոսում է ուժով աշխարհազորայինների՝ Արցախի Ազգային ժողով մտնելու մասին, ինչի մասին Hayastan.newsգրել էր։
 
Մանրամասները՝ տեսանյութում․
 
 
 
 
 
Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին այստեղ։