Հետևեք մեզ։

Ալիևի հետ հեռախոսազրույցում Բլինքենը կրկնել է Լաչինի միջանցքը բացելու ԱՄՆ կոչը

00:37, 07 սեպտեմբեր 2023
Ալիևի հետ հեռախոսազրույցում Բլինքենը կրկնել է Լաչինի միջանցքը բացելու ԱՄՆ կոչը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույց է ունեցել, որի ընթացքում անդրադարձ է արվել Լաչինի միջանցքին։ Բլինքենը կրկնել է Լաչինի միջանցքը բացելու ԱՄՆ կոչը, այս մասին ասվում է ԱՄՆ պետդեպարտամենտի տարածած հաղորդագրության մեջ։

«Սեպտեմբերի 1-ին պետքարտուղարը խոսել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ հայտնելով Միացյալ Նահանգների անհանգստությունը՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման կապակցությամբ: Նա կրկնել է մեր կոչը՝ վերաբացել Լաչինի միջանցքը մարդասիրական, առևտրային և ուղևորափոխադրումների համար՝ միաժամանակ գիտակցելով Ադրբեջանից լրացուցիչ երթուղիների կարևորությունը»,-ասված է հայտարարությունում: 

 Բլինքենը խոստացել է ԱՄՆ շարունակական աջակցությունը խաղաղության գործընթացին։

Ինչպես ավելի վաղ հայտնեի էինք, Ալիևն ասել է, որ «Հայաստանի կողմից հումանիտար բեռ անցակետ տանելը լուրջ վնաս է հասցրել խաղաղության պայմանագրի բանակցություններին»։