Հետևեք մեզ։

Ինքնաթիռի հրամանատարը թագավոր և Աստված է երկնքում․ «Ուրալյան ավիաուղիներ»-ի տնօրենը՝ բաց դաշտում վայրէջք կատարած ինքնաթիռի մասին

13:08, 12 սեպտեմբեր 2023
Ինքնաթիռի հրամանատարը թագավոր և Աստված է երկնքում․ «Ուրալյան ավիաուղիներ»-ի տնօրենը՝ բաց դաշտում վայրէջք կատարած ինքնաթիռի մասին

Airbus-ի կապիտանը, ով Սոչիից Օմսկ էր թռչում, որոշել է վայրէջք կատարել Նովոսիբիրսկի մերձակա դաշտերում՝ վառելիքի պակասի վտանգի պատճառով։ «Հրամանատարը թագավոր և Աստված է երկնքում, դա իր որոշումն էր, և ես համաձայն եմ նրա հետ»,- ճեպազրույցում ընդգծել է «Ուրալյան ավիաուղիներ»-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Սկուրատովը։

 

«Նման դեպքերում պատասխանատվությունը կրում է օդաչուն, ուստի նա է որոշում կայացնում, հանձնաժողովը կկարգավորի բարդությունները, բայց քանի որ բոլորն ապահով են, նշանակում է որոշումը ճիշտ է եղել»,- ընդգծել է ավիաընկերության տնօրենը։

 

Հիշեցնենք, որ ՌԴ-ում 170 մարդ տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել բաց տարածքում` գետնին։