Հետևեք մեզ։

33 տարեկան է, ծնվել է Թբիլիսիում․ ո՞վ է գետնին վայրէջք կատարած ինքնաթիռի օդաչուն

13:24, 12 սեպտեմբեր 2023
33 տարեկան է, ծնվել է Թբիլիսիում․ ո՞վ է գետնին վայրէջք կատարած ինքնաթիռի օդաչուն

Vesti.ru-ն հայտնում է, թե ով է  Նովոսիբիրսկի մարզում՝ գետնին վայրէջք կատարած ինքնաթիռի օդաչուն։Նա Սերգեյ Բելովն է, շուտով կդառնա 33 տարեկան, ծնվել է Թբիլիսում։

Պարզվում է, որ նա իրենց տոհմում միակ օդաչուն չէ, այլ օդաչուի որդի է և թոռ։

Ինքնաթիռի հրամանատարը ժառանգական օդաչու է, վաղ մանկությունից նա երազել է օդաչու դառնալ, ինչպես հայրն ու պապը։ Պապը եղել է ռազմական նավատորմում, ծառայել է Սեվերոմորսկում և զորացրվել բանակից՝ մայորի կոչումով, իսկ հայրն արդեն 28 տարեկանում  Տու-154 անձնակազմի հրամանատարն էր։   

«Ես ուղղակի չեմ պատկերացնում ինձ համար այլ մասնագիտություն և երազում եմ շարունակել իմ ընտանիքի հայտնի թռչող դինաստիան»,- իր մասին պատմել է Սերգեյը։

Հիշեցնենք, որ ՌԴ-ում 170 մարդ տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել բաց տարածքում` գետնին, ոչ ոք չի տուժել։