Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելուց հետո Փաշինյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԼՂ հարցով քառակողմ հանդիպում անցկացնելու Թուրքիայի նախագահ Էրդողանի առաջարկին․
«Ամենատարբեր առաջարկներ ու գաղափարներ կան: Ես չեմ ուզում առանձնացնել այդ գաղափարներից մեկը: Դա միակ գաղափարը չէ, որ ես վերաբերմունք արտահայտեմ»:
Հիշեցնենք, որ Էրդողանն առաջարկել է քառակողմ հանդիպում անցկացնել Հայաստանի, Թուրքիայի, Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի ղեկավարների մակարդակով Լեռնային Ղարաբաղի հարցով, սակայն պատասխանը դեռ չի ստացվել։