Ժամը 22:30-ի դրությամբ Ադրբեջանի կողմից շարունակվող լիարժեք ահաբեկչության հետևանքով կա 27 զոհ, որոնցից 2-ը խաղաղ բնակիչներ են։ Այս մասին հայտնում է Արցախի ՄԻՊ-ը։
«Տուժածների թիվն այս պահին գերազանցում է 200-ը։
Թվերի մեջ չկա Ասկերանի և Մարտունու բուժհաստատությունները, քանի որ կապը դեռ հաստատված չէ»,-գրել է նա։
Տարհանվել են Խրամորթ, Խնաբադ, Սառնաղբյուր, Նախիջևանիկ, Մաճկալաշեն, Ճանկաթաղ գյուղերի քաղաքացիական բնակչությունը։
Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետևանքով այս պահի դրությամբ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում գտնվում է 128 վիրավոր, հաղորդում է Արցախի ԱՆ-ն։
«Արևիկ» բուժմիավորումում գտնվում է 12 երեխա, որոնցից 3-ը` ծանր վիճակում: Ներկայումս նրանց վիրահատում են։
Արցախի առողջապահության նախարարությքւնը հայտնել է նաև, որ դատաբժշկական բյուրոյի տվյալներով՝ ժամը 20:00-ի դրությամբ զոհերի թիվը 25 է, որից 2-ը՝ քաղաքացիական։
Ալիևի ցեղասպան ուժերը ավելի քան 20 րոպե առաջ ավիահարված են հասցրել Մարտակերտ քաղաքին և Ասկերանի շրջանի գյուղերին։ Այս մասին հաղորդում է Արցախի պետնախարարի նախկին խորհրդական Արտակ Բեգլարյանը։
«Հետևանքների մասին դեռ տեղեկություն չունեմ։
Գնդակոծություններն ու մարտերը շարունակվում են, զոհերի/վիրավորների թիվը խաղաղ բնակիչների և զինվորականների շրջանում աճում է»,- գրել է Բեգլարյանը։
Քննարկվել է Ադրբեջանի հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Երկուստեք ընդգծվել է ուժի կիրառման անթույլատրելիությունը եւ դեէսկալացիայի համար միջազգային մեխանիզմերի կիրառման անհրաժեշտությունը:
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը շտապ հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ և քննարկել ստեղծված իրավիճակն ու հետագա անելիքները:
Հաշվի առնելով հազարավոր մարդկանց կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգը՝ պաշտոնական Ստեփանակերտը կոչ է անում միջազգային դերակատարներին և շահագրգիռ բոլոր կողմերին անհապաղ ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ Արցախի նկատմամբ ագրեսիան դադարեցնելու ուղղությամբ:
Արցախի Հանրապետությունը մշտապես եղել է խաղաղ կարգավորման կողմնակից և վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ բոլոր հարցերի լուծումը տալ բանակցությունների միջոցով:
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են տարբեր զինատեսակներից կրակը շփման գծի երկայնքով։ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկում են նաև դիրքային առաջխաղացման փորձեր։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը ձեռնարկում է պաշտպանողական բնույթի միջոցառումներ։ Այս մասին հաղորդում է Արցախի ՊԲ-ն։
Այս ամենին զուգահեռ, ադրբեջանական քարոզչամեքենան կիրառում է լայնածավալ տեղեկատվական-հոգեբանական ներազդման միջոցառումներ։
Կոչ ենք անում հայկական լրատվամիջոցներին, ֆեյսբուքյան օգտատերերին, չճշտված տեղեկություններ չհրապարակել և հետևել միայն պաշտոնական աղբյուրներին։
Այս պահին հավաքագրված տվյալների համաձայն՝ կա առնվազն 2 զոհ, այդ թվում՝ մեկ երեխա և 11 վիրավոր, այդ թվում՝ 8 երեխա՝ Ադրբեջանի հարձակումների հետևանքով։
Այս մասին հաղորդում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
«Ռուսական կողմը հորդորում է հակամարտող կողմերին դադարեցնել արյունահեղությունը, անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ քաղաքական և դիվանագիտական կարգավորման ճանապարհին։
Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծմանն ուղղված բոլոր քայլերը շարադրված են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարություններում, որոնք ընդունվել են 2020-2022 թվականներին»։
Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ ինչպես նախորդիվ, այնպես էլ այժմ ադրբեջանական պաշտոնական հաղորդագրություններում և ԶԼՄ-ներում շարունակում է տեղ գտնել այն կեղծ պնդումը, համաձայն որի Լեռնային Ղարաբաղում առկա են ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներ, ռազմական տեխնիկա և անձնակազմ:
«ՀՀ ՊՆ-ն բազմիցս, այժմ ևս հայտարարում է, որ ՀՀ-ն Լեռնային Ղարաբաղում բանակ չունի»,- ասված է ՊՆ հաղորդագրությունում։
Սկսել է զանգվածային հրետանային ռմբակոծությունը։ Այս մասին գրում է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
Ավելի վաղ Ստեփանակերտից կադրեր տարածվեցին, որում լսվում էին օդային տագնապի ձայներ։
Սկսել է զանգվածային հրետանային ռմբակոծությունը։ Այս մասին գրում է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
Ավելի վաղ Ստեփանակերտից կադրեր տարածվեցին, որում լսվում էին օդային տագնապի ձայներ։