Հետևեք մեզ։

ՀՀ զինված ուժերը ներգրավված չեն ռազմական գործողություններում․ ԱԳՆ-ն՝ Զախարովային

16:33, 19 սեպտեմբեր 2023
ՀՀ զինված ուժերը ներգրավված չեն ռազմական գործողություններում․ ԱԳՆ-ն՝ Զախարովային

ՀՀ ԱԳՆ խոսնակի մեկնաբանության ՀՀ ԱԳՆ խոսնակը հայտնում է․ «Ի պատասխան ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի՝ Հայաստանին և Ադրբեջանին ուղղված՝ «ռազմական գործողությունները դադարեցնելու և դիվանագիտական կարգավորման վերադառնալու կոչի»՝ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ներգրավված չեն ռազմական գործողություններում: ՀՀ-ն մշտապես հավատարիմ է եղել առկա բոլոր հարցերի բացառապես քաղաքական և դիվանագիտական ճանապարհով լուծմանը՝ համապատասխան առաջարկներով»: