Հետևեք մեզ։

ԱՄՆ-ը երկրորդ հարվածն է հասցրել Եմենում հութիների ռազմական օբյեկտներին

20:33, 13 հունվար 2024
ԱՄՆ-ը երկրորդ հարվածն է հասցրել Եմենում հութիների ռազմական օբյեկտներին

Միացյալ Նահանգները հայտարարել է, որ շաբաթ օրը նոր հարված է հասցրել Եմենում հութի գրոհայինների ռազմական օբյեկտներին։

ԱՄՆ զինվորականները ասում են, որ դա «կրկնվող հարված» էր հութիների ռադիոտեղորոշիչ կայանին:

Ի պատասխան՝ զինյալները սպառնացել են «ուժեղ և արդյունավետ պատասխան» տալ՝ նշելով, որ հարձակումը զոհերի չի հանգեցրել։

Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի գլխավորած միջազգային կոալիցիայի ուժերը հինգշաբթի լույս ուրբաթ գիշերը իրականացրեցին հարձակումների առաջին շարքը հութիների տասնյակ ռազմական օբյեկտների վրա՝ ի պատասխան գրոհայինների հարձակումներին Կարմիր ծովում առևտրային նավերի վրա, որոնք շարունակվում են նոյեմբերից:

 

Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան սկսել են հարվածներ հասցնել Եմենում հութիների թիրախներին. մանրամասներ լարված իրավիճակի մասին (տեսանյութեր)

 

ԱՄՆ նախագահի և Մեծ Բրիտանիայի վարչապետի հայտարարությունները և իրավիճակը Եմենում ու դրա շուրջ