Հետևեք մեզ։

Տիրան Խաչատրյանի մասնակցությամբ միջադեպի մյուս 4 մասնակիցների ինքնությունը հայտնի է

22:40, 13 հունվար 2024
Տիրան Խաչատրյանի մասնակցությամբ միջադեպի մյուս 4 մասնակիցների ինքնությունը հայտնի է

ԶՈՒ շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանից բացի որպես կասկածյալներ ձերբակալվել են Արցախի Հանրապետության քաղաքացիներ 40-ամյա Աքսեն Սաֆարյանը, 50-ամյա Սերգեյ Շամիրյանը, 49-ամյա Գարիկ Հայրապետյանն ու 47-ամյա Նորայր Ավանեսյանը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com:

Ինչպես Տ․ Խաչատրյանը, այնպես էլ նշված անձինք տեղափոխվել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր։

 Այսօր ՔԿ-ն հայտնել էր, որ նախնական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2024թ. հունվարի 11-ին՝ ժամը 22:45-ի սահմաններում, Կոտայքի մարզի Արամուս գյուղում գործող «էրիկի մոտ» հացատան բակում վիճաբանություն է ծագել դեռևս ինքնությունները չպարզված շուրջ տասնյակ անձանց միջև։ Այդ ընթացքում նրանք փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց` զուգորդված փոխադարձ հայհոյանքներով, իսկ վիճաբանությանը մասնակից անձանցից մեկը, շարունակելով խուլիգանական գործողությունները, իր մոտ եղած հրազենից կրակոց է արձակել և մարմնական վնասվածք պատճառել նշված բնակչին։ Հարուցվել է քրեական վարույթ, հին անձ ձերբակալված է։