Միացյալ Նահանգները մասնավոր հաղորդագրություն է ուղարկել Իրանին Եմենի հութիների հարձակումների վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, փոխանցում է Reuters-ը։
«Մենք դա (հաղորդագրությունը - խմբ․) փոխանցել ենք մասնավոր կերպով և վստահ ենք, որ դրան մանրակրկիտ պատրաստված ենք»,- ասել է Բայդենը։
Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի գլխավորած միջազգային կոալիցիայի ուժերը հինգշաբթի լույս ուրբաթ գիշերը իրականացրել են հարձակումների առաջին շարքը հութիների տասնյակ ռազմական օբյեկտների վրա՝ ի պատասխան գրոհայինների հարձակումներին Կարմիր ծովում առևտրային նավերի վրա, որոնք շարունակվում են նոյեմբերից:
ԱՄՆ նախագահի և Մեծ Բրիտանիայի վարչապետի հայտարարությունները և իրավիճակը Եմենում ու դրա շուրջ