Հետևեք մեզ։

Վահան Քերոբյանի նկատմամբ տնային կալանք կիրառելու միջնորդության վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի 13։00-ին

12:00, 16 փետրվար 2024
Վահան Քերոբյանի նկատմամբ տնային կալանք կիրառելու միջնորդության վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի 13։00-ին

Հակակոռուպցիոն դատարանը Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի խափանման միջոցի հարցով որոշումը կհրապարակի փետրվարի 16-ին, ժամը 13:00-ին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Հակակոռուպցիոն դատարանների խոսնակ Մերի Գևորգյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում շարունակվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կարիքների համար «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում կատարված առերևույթ չարաշահումների վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը, որի շրջանակում մեղադրանք է ներկայացվել ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանին։

Hayastan.news-ի տեղեկություններով, դատարանում քննվել է ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի նկատմամբ տնային կալանք կիրառելու միջնորդությունը։

 

Դատարանը քննում է Վահան Քերոբյանին ոչ թե կալանավորելու, այլ նրա նկատմամբ տնային կալանք կիրառելու միջնորդությունը

Իմացել են, որ մրցույթը հաղթելու են՝ 1 մլն դոլար գին են առաջարկել, մեղադրանք է ներկայացված 8 անձի․ Քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հայտնել Էկոնոմիկայի նախարարության և «Սիներջի»-ի գործով