Մոսկվայի օդանավակայանում երեկ ձերբակալված, ապա ազատ արձակված ադրբեջանցի ֆիթնես մարզիչ Քամիլ Զեյնալլին Երևանին հանձնելու փաստաթղթերի փաթեթը, ՀՀ գլխավոր դատախազության կողմից կազմված հանձնման միջնորդության հետ, ուղարկվել է ՌԴ գլխավոր դատախազություն; Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը․
«Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունն այսօր ՀՀ իրավասու մարմնից ստացել է Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների կողմից նախօրեին հայտնաբերված՝ հետախուզման մեջ գտնվող ադրբեջանցուն Հայաստանի Հանրապետությանը հանձնելու վերաբերյալ փաստաթղթերի փաթեթը:
Նշված փաթեթը՝ ՀՀ գլխավոր դատախազության կողմից կազմված հանձնման միջնորդության հետ միասին, քիչ առաջ ուղարկվել է ՌԴ գլխավոր դատախազություն»։