Ուկրաինայի հարցով բանակցություններ վարելու և հրադադարի կոչ անող՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը «մտել է մի այգի, որտեղ նրան ոչ ոք չէր հրավիրել», ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը իսպանական RNE ռադիոկայանին տված հարցազրույցում։
«Նորին Սրբություն, Հռոմի Պապը մտավ մի այգի, որտեղ նրան ոչ ոք չէր հրավիրել... Բայց Ուկրաինային հանձնվելու կոչ անելն ավելին է, քան խաղաղության ցանկությունը: Ես կարծում եմ, որ այժմ այն պահը չէ, երբ մենք պետք է Ուկրաինային հրավիրենք հանձնվելու, ընդհակառակը, սա այն պահն է, երբ պետք է շարունակենք օգնել»։