Հետևեք մեզ։

Նեթանյահուն պատասխանել է Իրանի սպառնալիքներին

23:05, 04 ապրիլ 2024
Նեթանյահուն պատասխանել է Իրանի սպառնալիքներին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա հարձակմանը պատասխանելու Թեհրանի սպառնալիքների վերաբերյալ իր առաջին մեկնաբանության մեջ ասել է, որ Իսրայելը կպատասխանի իր անվտանգությանը հասցվող ցանկացած վնասի։
«Իրանը տարիներ շարունակ աշխատել է մեր դեմ՝ թե՛ ուղղակիորեն, թե՛ իր էմիսարների միջոցով, և այդպիսով Իսրայելն աշխատել է Իրանի և նրա էմիսարների դեմ՝ և՛ պաշտպանական, և՛ հարձակողական: Մենք կիմանանք, թե ինչպես պաշտպանվել մեզ և կգործենք պարզ ձևով․ մենք կվնասենք նրան, ով մեզ վնաս կհասցնի կամ ծրագրում է դա անել»,- ասել է վարչապետը ռազմաքաղաքական նախարարների կաբինետի նիստի մեկնարկին։

 

«Մենք կստիպենք Իսրայելին զղջալ այս հանցագործության համար». Իրանի գերագույն առաջնորդը՝ ԻԻՀ դեսպանության վրա հարձակման մասին

 

Դամասկոսում Իրանի հյուպատոսարանի շենքը ոչնչացվել է Իսրայելի հարվածից․ կան զոհեր, այդ թվում ԻՀՊԿ գեներալը