Հետևեք մեզ։

Խոշտանգման դեպքով ծառայողական ոստիկանությունն իրավունք չունի կատարելու, չեմ զարմանա, որ քննությունն էլ այդ նույն`զույգով միզող ոստիկաններն իրականացնեն․ Վարոսյան

23:05, 16 ապրիլ 2024
Խոշտանգման դեպքով ծառայողական ոստիկանությունն իրավունք չունի կատարելու, չեմ զարմանա, որ քննությունն էլ այդ նույն`զույգով միզող ոստիկաններն իրականացնեն․ Վարոսյան
Ոստիկանության հայտարարությունը Սամվել Վարդանյանին խոշտանգելու փաստով ծառայողական քննություն սկսելու մասին հերթական ապօրինության դրսևորում է։ Այս մասին գրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը․
 
«Խոշտանգման վերաբերյալ քննություն, այն էլ ծառայողական ոստիկանությունն իրավունք չունի կատարելու, դա ՄԻԵԿ 3-րդ հոդվածի խախտում է։
Դեռ երեկ պետք է նախաձեռնված լիներ քրեական վարույթ, արդեն պետք է հարցաքննված լինեին զույգով միզող ոստիկանները, առգրավված ու զննված լինեին նրանց հեռախոսները, զննվեր ավտոմեքենան, առգրավվեին նրանց միզուղու մոտակայքի բոլոր տեսախցիկների ձայնագրությունները ու էլի բազմաթիվ քննչական գործողություններ...
Ծառայողական քննություն: Չեմ զարմանա, որ քննությունն էլ այդ նույն` զույգով միզող ոստիկաններն իրականացնեն»։