Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել էր դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները. դատավորն այն համարել էր ապօրինի և բազմաթիվ խախտումներ նշել, որոնք իրականացրել էր Բարձրագույն խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը, որպեսզի հասնի իր նպատակին։
Քիչ առաջ Դավիթ Հարությունյանի փաստաբան Միքայել Շխիմյանը հայտնել է այդ հարցով Սահմանադրական դատարանի որոշման մասին, որում ասվում է.
«Սահմանադրական Դատարանը արձանագրեց, որ դատավոր Դավիթ Հարությունյանի վերաբերյալ հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում ԲԴԽ գործողությունների արդյունքում ոչ իրավաչափ կերպով սահմանափակվել է դատավորի՝ շահերի ներկայացվածության երաշխավորման իրավունքը, ինչպես նաև սահմանափակվել է Դատավորի լսված լինելու իրավունքը, ինչի վկայությունն է Դատավորին դատական նիստերի դահլիճից հեռացնելու սանկցիայի կիրառման հետևանքով առաջացած՝ նրա կողմից իր դիրքորոշումը, առնվազն եզրափակիչ խոսքի միջոցով ներկայացնելու անհնարինությունը:
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ Դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը(ԲԴԽ որոշումը) նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով»։
Դավիթ Հարությունյանի գործով ՄԻԵԴ դիմում է ներկայացվել