Դատավոր Դավիթ Հարությունյանի վերաբերյալ քննվող «կարգապահական» վարույթի ընթացքում ԲԴԽ կողմից թույլ տրվող խախտումների անդադար հոսքի բեկանման ու կանխատեսելի` անարդար որոշման կայացման կանխման նպատակով Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացվել տվյալ վարույթով միջանկյալ միջոց կիրառելու` Դատավոր Հարությունյանի արդար դատաքննության իրավունքի իրացվելիությունն ապահովելու մասին դիմում:Այս մասին հայտնում է փաստաբան Զորայր Հարությունյանը։
«ՄԻԵԴ-ից ստացվել է պատասխան գրություն, ներկայումս Բարձր Դատարանի հետ գտնվում ենք ակտիվ գրագրության փուլում:
Դիմումի հնարավոր բավարարումը կհանգեցնի ԲԴԽ կազմից կողմնակալ դատավորների հեռացմանը, դռնփակ ռեժիմով քննության վերացմանը և այլն:
Նշեմ նաև, որ ներկայումս Դատավոր Հարությունյանի վարույթով քննությունն իրականացվում է առանց իր փաստաբանների, ովքեր մասնակցելով փաստաբանական գործադուլին խնդրել են նշանակված նիստը հետաձգել: ԲԴԽ կողմից փաստաբանների այս խնդրանքը մերժվել է` ի խախտում ՄԻԵԿ 6-րդ հոդվածի:
Առավել մանրամասներ կներկայացվեն` ՄԻԵԴ-ի հետ հաղորդակցման ավարտի արդյունքներով»,- գրել է Զորայր Հարությունյանը։