Պետդեպարտամենտը վիզային պատժամիջոցներ է սահմանում Վրաստանի տասնյակ քաղաքացիների, այդ թվում՝ կառավարության անդամների, խորհրդարանականների և նրանց հարազատների նկատմամբ, Վաշինգտոնը պատրաստ է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել՝ կապված երկրում ընդունված օտարերկրյա գործակալների մասին օրենքի հետ։ Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարել է ամերիկյան արտաքին քաղաքականության դեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։
«Սահմանափակումների այս առաջին ցանկը ներառում է «Վրացական երազանք» կուսակցության անդամներ, իրավապահ մարմինների պաշտոնյաներ և հասարակ քաղաքացիներ։ Միացյալ Նահանգները պատրաստ է լրացուցիչ գործողություններ ձեռնարկել»,- ասել է Միլլերը։
«Ես կարող եմ ձեզ ասել, որ մենք պատրաստ ենք լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը»,- հավելել է նա։
Վրաստանի խորհրդարանի նախագահը ստորագրել է «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը