Արմատներով հայ ռուսաստանաբնակ երգչուհի Եվա Ռիվասը ինստագրամի իր էջում հոլովակ է հրապարակել, որում կատարում է երգիչ Սոսո Պավլիաշվիլիի «В моем сердце весна» երգը:
«Գնահատեք քավրս 10-10։ Մաղթում եմ, որ ձեր սրտերում ևս նույնքան տաք գարուն լինի, որքան հիմա մեզ մոտ է»,- հոլովակին կից գրել է Ռիվասը:
Հոլովակի մեկնաբանություններում, ի թիվս այլ օգտատերերի, իր մեկնաբանությունն է թողել նաև երգիչ Սոսո Պավլիաշվիլին։
«Անհավանական է, եթե այսպես երգես, բոլոր դահլիճները քոնը կլինեն։ Շնորհակալ եմ իմ արվեստին նման վերաբերմունքի համար։ Եթե ցանկանաս, կարող ես այն կատարել ցանկացած գործիքավորմամբ, ցանկացած լեզվով։ Քեզ մոտ ավելի լավ է ստացվում, քան ինձ մոտ»,-գրել է երգիչը։
Իր հերթին Եվա Ռիվասը շնորհակալություն է հայտնել և նշել, որ բաց չի թողնի նման հնարավորությունը։