Անհասկանալի «մանկական» ոգևորություն է թևածում, թե աննախադեպ է, որ Եռագույնը ծածանվում է Թուրքիայում: «Աննախադեպության» հիվանդագին մի մոլուցք է սա: Իրականում այստեղ ոչ մի նորություն էլ չկա, գրել է Գեղամ Մանուկյանը, անդրադառնալով այն խոսակցություններին, թե Թուրքիայում ծածանվում է ՀՀ եռագույնը։
«Լուսանկարում ՍԾՏՀ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության շենքն է, որը տեղակայված է Ստամբուլի ուղիղ կենտրոնում, Թաքսիմ հրապարակի հարևանությամբ, Ջումհուրիյեթ պողոտայի վրա, Սուրբ Հակոբ հայկական կաթոլիկ հիվանդանոցի հիմնադրամին պատկանող պատմական շենքում: Դեռ 2000-ականներին այնտեղ, այդ ժամանակվա մշտական ներկայացուցիչ Կարեն Միրզոյանի նախաձեռնությամբ ծածանվեց հայոց Եռագույնը ու շարունակվում է ծածանվել»,-գրել է Գեղամ Մանուկյանը։