Հետևեք մեզ։

ՆԳՆ հատուկջոկատայիններն ասֆալտին են «փռել» «Գրանդ Քենդիի» սեփականատերերի թիկնազորին

21:50, 13 մարտ 2025
ՆԳՆ հատուկջոկատայիններն ասֆալտին են «փռել» «Գրանդ Քենդիի» սեփականատերերի թիկնազորին

Ինչպես հայտնի է՝ Ներքին գործերի նախարարությունը  վերջերս պարբերաբար գործողություններ է իրականացնում թիկնազորով շրջելու «մշակույթի» դեմ։ Հատկանշական է, որ ՆԳՆ թիրախում են և՛ ընդդիմադիր, և՛ իշխանական դեմքերի թիկնազորները։  Այսօր նաև ՆԳՆ թիրախում է հայտնվել գործարարներին սպասարկող թիկնազորը։

 

Hayastan.news-ի տեղեկություններով՝ քիչ առաջ հատուկջոկատայինները Երևանի կենտրոնում կանգնեցրել են «Գրանդ Հոլդինգ» («Գրանդ Քենդի») ընկերության սեփականատերեր Միքայել և Կարեն Վարդանյանների թիկնազորի շարասյունը։ Ներքին գործերի նախարարության ծառայողները որոնել են ապօրինի զենք,  «փռել են» ասֆալտին Վարդանյանների անվտանգության աշխատակիցներին։ 

 

Ըստ մեկ այլ աղբյուրի՝ անվտանգության աշխատակցիները տեղափոխվել են ոստիկանություն։ 

Հիշեցնենք, որ ՆԳՆ-ն ոստիկանություն էր տեղափոխել նաև ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի անվտանգության աշխատակիցներին։ Պատգամավորը ժամերով զրկված էր եղել թիկնազորից։

ՆԳՆ էր տեղափոխվել նաև ԱԱԾ նախկին տնօերն Արթւոր Վանեցյանին սպասարկող թիկնազորի մեքենան։ Փաստաբանը հայտնել էր, որ պահնոդական ընկերությանը պատկանող մեքենա է։

 

Խաչատուր Սուքիասյանը՝ Մոնակոյի կազինnյում (տեսանյութ)

Վերլուծական