Հետևեք մեզ։

Բա իմացա՞ք, «Ապրելու երկիր» կուսակցությունը «պատրաստ է առաջնորդել պայքարը», ես հարցեր ունեմ․ Շարմազանով

12:45, 20 մայիս 2023
Բա իմացա՞ք, «Ապրելու երկիր» կուսակցությունը «պատրաստ է առաջնորդել պայքարը», ես հարցեր ունեմ․ Շարմազանով
 
«Ապրելու երկիր» կուսակցությունը հայտարարություն էր տարածել, որ  կուսակցությունն արձանագրում է, որ բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, առկա իրավիճակից դուրս գալու ճանապարհը բավականին բարդ է ու երկարատև և պատրաստ է առաջնորդել խորքային և բովանդակային փոփոխությունների պայքարը՝ ժողովրդի վստահությանը արժանանալու միջոցով երկրի կառավարումը ձախողած ուժին իշխանազրկելու և ստանձնելու Հայաստանի և Արցախի համար ամբողջական պատասխանատվություն։
 
Հայտարարությանն անդրադարձել է ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը․
 
«Բա իմացա՞ք, «Ապրելու երկիր» կուսակցությունը «պատրաստ է առաջնորդել խորքային և բովանդակային փոփոխությունների պայքարը»։
Այդ առումով, որպես ՀՀ քաղաքացի մի շարք հարցեր ունեմ «փոփոխությունների առաջամարտիկներին»։
 
Ու՞ր էիք բա էս 5 տարին, չկայիք։ 
 
Ու՞ր էիք, երբ Նիկոլը մերժում էր Շուշին ազատագրողներին։
 
Ու՞ր էիք, երբ Նիկոլը քանդում էդ բանակը ու քրեական գործեր կարում Արցախի հերոսների դեմ։
 
Ու՞ր էիք, երբ Նիկոլը հարձակվում էր դատարանների վրա։
 
Ու՞ր էիք, երբ Նիկոլը հարձակվեց Սահմանադրական դատարանի վրա։
 
Ու՞ր էիք, երբ նիկոլիստները Հայաստանը բաժանեցին սևերի և սպիտակների։
 
Ու՞ր էիք, երբ Նիկոլը 2018-ի հոկտեմբերի 2-ին պաշարեց հայոց խորհրդարանը։
 
Լուռ էիք ու Նիկոլի հետ էիք…
 
Իսկ ու՞ր էիք, երբ նոյեմբերի 9-ից հայ ազգը փողոցային պայքար էր մղում Նիկոլի նոր բերվող աղետների դեմ։
 
Ու՞ր էիք, երբ Հայոց Վեհափառը, Եկեղեցին, Ակադեմիան, ազգային-քաղաքական ուժերը Նիկոլի հրաժարականն էին պահանջում։
 
Ու՞ր էիք, երբ Նիկոլը ձերբակալում էր մեզ։
 
Ու՞ր էիք, երբ նիկոլիստներն ու «պոլիցայներն» Եռաբլուրում բռնություն էին գործադրում նահատակված հերոսների ծնողների նկատմամբ։  
 
Ու՞ր էիք, երբ տասնյակ հազարավոր հայորդիներ 45 օր փողոցներում էին գիշերում՝ պայքարելով կապիտուլյանտի դեմ։
 
Ու՞ր էիք…
 
Կա կարծիք, որ Նիկոլի քաղաքական գրպանում ու խոհանոցում էիք։
 
Հիմա էլ ոչ ավելի ու ոչ պակաս որոշել եք «փոփոխությունների պայքարն առաջնորդել»։
 
Դեռ հարց է՝ ո՞վ է ավելի վտանգավոր՝ Նիկոլի հանցագործությունների լուռ կոծկող ու համակերպվող վկաները՞, թե՞՝  Նիկոլը։
 
Հ.Գ. Խնդրում եմ, գրառումս դիտարկել որպես իմ մասնավոր ու ոչ թե ՀՀԿ պաշտոնական դիրքորոշում»։