Եվրոպական դատարանը այսօր վճիռներ է կայացրել մի քանի գործերով, այդ թվում՝ Հայաստանի դեմ ներկայացված հայցով։ Հատկապես ուշադրության է արժանացել Հայկ Գրիգորյանի գործը (դիմում թիվ 9796/17), որտեղ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) միաձայն ճանաչել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի (խոսքի ազատություն) խախտում, հաղորդում է «Առավոտը»։
Գործը վերաբերում է 2016 թվականի հուլիսի 19-ի երեկոյան Սարի Թաղում տեղի ունեցած իրադարձություններին, երբ Հայկ Գրիգորյանը՝ այն ժամանակ անկախ լրագրող, լուսաբանում էր ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած բողոքի ցույցերը։ Նա պնդել է, որ ոստիկանության աշխատակիցները բռնություն են կիրառել իր նկատմամբ, խլել են բջջային հեռախոսն ու տեսախցիկը, իսկ երբ վերադարձրել են դրանք, ցույցերի մասին տեսանյութը ջնջված է եղել։ Լրագրողը վնասվածքներ էր ստացել – Հ. Գրիգորյանը դեպքից հետո դիմել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն՝ արյունահոսող ու այտուցված շուրթով։
Դատական գործընթացը դեռ չի ավարտվել – Միջադեպի կապակցությամբ հարուցվել է քննություն, որը դեռ շարունակվում է։ ՄԻԵԴ-ը նշել է, որ լրագրողը հայտնել էր իր մասնագիտության մասին – Թեև նա մամուլի քարտ չի կրել, ինքն ու գործընկերը հայտնել էին, որ նա լրագրող է։
Ոստիկանության գործողությունները անօրինական էին – Դատարանը հաստատել է, որ Հ. Գրիգորյանի նկատմամբ կիրառված բռնությունն ու տեխնիկայի առգրավումը որևէ իրավաչափ նպատակ չէին հետապնդում, իսկ լրագրողն ինքն իրեն ագրեսիվ չէր պահել։ Հայաստանի կառավարությունը պարտավորվել է փոխհատուցում վճարել – ՄԻԵԴ-ը վճռել է, որ պետությունը պարտավոր է Հ. Գրիգորյանին վճարել 4500 եվրո ոչ նյութական վնասի համարՄԻԵԴ-ը գտել է, որ լրագրողի նկատմամբ բռնությունը և տեսախցիկի առգրավումը ոչ միայն անօրինական էին, այլև որևէ իրավաչափ նպատակ չէին հետապնդում՝ խախտելով նրա խոսքի ազատությունը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով։